Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

«Որոշումն արդեն ընդունված է»

«Որոշումն արդեն ընդունված է»
19.09.2013 | 16:52

Կառավարությունն «այո» ասաց Մաքսային միությանն անդամակցելուն միտվածբանակցային թվով վեց աշխատանքային խմբերի ձևավորմանը։ Թե ովքեր կընդգրկվեն այդ խմբերում, երևի թե արդեն պարզ է, քանի որ դեռևս անցած տարի վարչապետը խոսել է այդ հանձնաժողովների ձևավորման անհրաժեշտության մասին։ Արդյո՞ք Մաքսային միությանն անդամակցելուն զուգահեռ հնարավոր կլինի ազատ առևտրի գոտում խորը տնտեսական համագործակցություն ծավալել Եվրամիության հետ, ինչպես պնդում են իշխանությունները։

«Կարծում եմ, որ վերջին զարգացումները վկայում են այդ համագործակցության հնարավորության մասին։ Այն, որ համագործակցությունը շարունակվելու է, հայտարարվել է ամենաբարձր մակարդակով։ Մենք ուղղակի պետք է այնպես անենք, որ մեր ինտեգրման երկու ուղղությունները չհակասեն մեկը մյուսին»,- ի պատասխան վերը նշված մեր հարցի ասաց էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նա հստակեցրեց, թե այդ վեց աշխատանքային խմբերը հիմնականում ինչ ուղղությամբ են աշխատելու։ Մասնավորապես, աշխատանքներ են տարվելու ընդհանուր իրավական դաշտում, քննարկվելու են սակագնային կարգավորման հարցերը, տեխնիկական խոչընդոտների կարգավորման հարցերը կուսումնասիրվեն, մաքսային և հարկային օրենքները, Մաքսային միության ենթակառուցվածքները։ Լրագրողների այն հարցին, թե հնարավո՞ր է, որ այդ աշխատանքներից հետո Հայաստանը հրաժարվի Մաքսային միությանն անդամակցելուց, փոխնախարարը պատասխանեց հակիրճ. «Որոշումն արդեն ընդունված է»։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2506

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

blank" class="zoomgraphics">.